Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել «Almirante Brown» Գավաթում: Նրա առաջին մրցակիցը Նիկոլաս Մասսուն էր (Չիլի), որին Նալբանդյանը հաղթել է 6:0, 6:4 հաշվով:
«Almirante Brown»-ի եզրափակչում Նալբանդյանը կխաղա իր հայրենակից Խուան Մոնակոյի հետ, որն իր հերթին առավելության է հասել Խուան Իգնասիո Չելայի նկատմամբ:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, հաղորդում է թենիսիստի պաշտոնական կայքը:
Այդ առաջնությունից հետո Նալբանդյանը դեկտեմբերի 15-18 ելույթ կունենա «Copa Peugeot» առաջնությունում: Այդ մրցաշարերը նրա համար նախապատրաստական կլինեն 2012թ. Դևիսի գավաթից առաջ:






