AM
5 December 2003 - 20:10 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում ընդգրկված էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա ընթացքի հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել երկխոսությունը: