Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին դժգոհություն է հայտնել` նրանց գործունեության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, այսօր Բաքվում միջնորդների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Մինսկի խմբի գործունեության արդյունքների բացակայությունն արդեն անվստահություն է առաջացրել ադրբեջանական հասարակության մոտ այդ կազմակերպության նկատմամբ: «Սակայն մենք շարունակում ենք հուսալ, որ վերջնական արդյունքում Միսնկի խմբի գործունեությունը կտա իր արդյունքները, քանի որ այդ կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ուղղակիորեն զբաղվող միակ կառույցն է», – ասել է Ալիեւը: