Այսօր Բրյուսելում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը կմասնակցի Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ-երկրների համաժողովին եւ ելույթ կունենա Եվրոպական ինքնատիպության հարցերով խորհրդաժողովում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բրյուսելում նախատեսվում է նաեւ Վ.Օսկանյանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի հանդիպումը: Ինչպես ավելի վաղ Երեւանում լրագրողներին հայտարարել էր հայ նախարարը, թուրք գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում են դիվանագետների եւ արտասահմանյան զբոսաշրջիկների համար սահմանի բացման հնարավորությունը: