Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ին կմեկնի Դուշանբե: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Տաջիկստանի մայրաքաղաքից կմեկնի Մոսկվա`մասնակցելու ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համաժողովին: Դեկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: