AM
5 December 2003 - 14:09 AMT

ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Մենք շարունակում ենք քննարկել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը Հայաստանի եւ Թուրքիայի մեր ընկերների հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նախօրեին Բրյուսելում ունեցած հանդիպման ավարտին: Ընդսմին նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նախապայման չի հանդիսանում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Հարավային Կովկասի տարածաշրջանն այսօր բարդ իրավիճակում է գտնվում, եւ մենք Հայաստանի նախագահի հետ քննարկել ենք դրա կայունացման ուղիները»,- ասել է Սոլանան: