AM
12 Դեկտեմբեր 2011 - 07:34 AMT

Գևորգ Ղազարյան. Գարնանը մեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասում, և բոլորում պայքարելու ենք հաղթանակի համար

Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը Ուկրաինայի առաջնությունում «Զարյային» 3:0 հաշվով ջախջախելուց հետո նշել է, որ իրենք որակապես լավ էին պատրաստվել այդ հանդիպմանը: «Մեզ ձեռնտու էր միայն հաղթական արդյունքը, և մենք հասանք դրան: Գարնանը մեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասում, և մենք բոլորում պայքարելու ենք հաղթանակի համար: Մենք բոլորս հոգնել ենք, բայց կարծում եմ, որ արժանի հաղթանակ տարանք»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Ղազարյանը խոստովանել է, որ ինքը կարող է ավելի լավ խաղալ և հույս ունի հետագայում ավելի շատ օգնել «Մետալուրգին» դրական արդյունքի հասնելու գործում:

«Մետալուրգը» ձմեռային արձակուրդ է մեկնել և առաջնության երկրորդ մասին կշարունակի պատրաստվել հունվարի 11-ից: