AM
12 Դեկտեմբեր 2011 - 08:59 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 64-րդ տեղը 760 միավորով

Դեկտեմբերի 12-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 64-րդ տեղը 760 միավորով:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը նախկինի պես գլխավորում է Նովակ Ջոկովիչը Սերբիայից, նա ունի 13 630 միավոր, 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը 9 595 միավորով: 3-րդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 8 170 միավորով:

Դավիթ Նալբանդյանը վերջերս Almirante Brown մրցաշարում գրավեց 2-րդ տեղը, նա Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց նաև 2-րդ տեղը 2011թ. Դևիսի գավաթում: Դեկտեմբերի 15-18-ը նա կմասնակցի Copa Peugeot մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մարատ Սաֆինը (Ռուսաստան), Մոնակոն (Արգենտինա), Ջեյմս Բլեյքը (ԱՄՆ), Մերդի Ֆիշը (ԱՄՆ) և Խուան Իգնասիո Չելան (Արգենտինա):