2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 13.9%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ամսական կտրվածքով գնաճը կազմել է 0,3%:
2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բաստուրմայի 1.1%, հավի բդի 1.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի 3.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 5.4% գնաճ: Հարկ է նշել, որ հայկական ամենասիրված ճաշատեսակներից մեկի ափսեն ձմեռային շրջանում մայրաքաղաքում արժե 1500 դրամ, իսկ պարագաների հետ ՝ մոտավորապես 5000 դրամ:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.2-1.1%-ով, 3-ում գրանցվել է 0.5-0.2% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.3 %-ով:
Այսօրվա դրությամբ երևանյան խանութներում 1կգ ոսկրոտ տավարի միս կարելի է ձեռք բերել 2600 դրամով, 1կգ խոզի կրծքամիս՝ 2900 դրամով, 1կգ ոչխարի միս՝ 2500 դրամով, իսկ 1կգ բաստուրմայի գինը մոտավորապես 5900-6500 դրամ է՝ կախված արտադրողից, կիսաապխտած երշիկի 1կգ արժե ավելի քան 2000 դրամ:






