AM
13 Դեկտեմբեր 2011 - 05:09 AMT

Սոչիում գլխավոր օլիմպիական մեդիակենտրոնի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2013թ. փետրվարին

Սոչիում գլխավոր օլիմպիական մեդիակենտրոնի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2013թ. փետրվարին:

Համալիրի կազմում կառուցվում է 8-հարկանի հյուրանոց և մամլո-հեռուստակենտրոն: Արդեն ավարտվել են հյուրանոցի վերջին` ութերորդ հարկի ծածկի կառուցապատման աշխատանքները: Առաջիկա տարին ապագա եռաստղանի հյուրանոցի համար կնշանավորվի հարդարման աշխատանքների մեկնարկով, հաղորդում է rbc.ru-ն:

Մամլո-հեռուստակենտրոնի եռահարկ մասնաշենքի շինհրապարակում այժմ վերին ծածկի կրող մետաղական կառուցվածքների, ինչպես նաև առաջին հարկի` հողանցման, շանթարգելի համակարգերով զինված հատակի կառուցվածքի մոնտաժման աշխատանքներ են ընթանում: