AM
22 April 2003 - 13:55 AMT

ՆԱԽՈՐԴ ԳԻՇԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԳՏՆՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Նախորդ գիշեր Ադրբեջանի ուժային կառույցները բերվել էին բարձր պատրաստականության վիճակի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը, այդ միջոցները ձեռնարկվել էին երկրի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակի կտրուկ վատթարացման առնչությամբ: Ինչպես հայտնի է, երեկ Ադրբեջանի ռազմական ուսումնարանի 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նա վատ է զգացել: «Արտակարգ» ռեժիմով աշխատել են նաեւ պետության ղեկավարի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ: Հ. Ալիեւի վիճակի եւ նրա գտնվելու վայրի մասին նոր տվյալներ չեն ստացվել: Հայտնի է, որ նախորդ գիշերը նա անցկացրել է իր նստավայրում: Առանձնազրույցներում, պաշտոնական կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի առողջական վիճակը հսկողության տակ է: