Հայաստանը «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել ՆԱՏՕ-ից, որոնք հաջորդ տարվա սեպտեմբերին կկայանան Ադրբեջանում` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հրավերը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին է փոխանցվել Բելգիայի Մոնս քաղաքում ՆԱՏՕ-ի գործողությունների գերագույն հրամանատարության շտաբ կատարած այցի ընթացքում: «Մենք մտադիր ենք մասնակցել այդ զորավարժություններին», – «Մեդիամաքս» գործակալութայնն է հայտարարել Ս.Սարգսյանը: Նշենք, որ Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել այս տարվա ամռանը Հայաստանում անցկացված «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին: