AM
21 April 2003 - 19:14 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Հայաստանի ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը կկայանա ապրիլի 28-30-ը Թբիլիսիում: Նիստի ընթացքում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախատեսվում է քննարկել Համագործակցության տարածքում հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչությանն ու ապօրինի միգրացիային հակազդման ուժեղացմանը նպատակաուղղված միջոցներ: