AM
14 Դեկտեմբեր 2011 - 07:54 AMT

Միշել Պլատինի. Ուկրաինան 95 տոկոսով պատրաստ է Եվրոպայի առաջնությանը

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին գնահատել է Ուկրաինայի՝ Եվրոպայի 2012թ առաջնության անցկացման պատրաստությունը: Նրա խոսքով, երկիրն արդեն գրեթե ամբողջությամբ իրականցրել է մրցաշարի նախապատրաստական ծրագիրը: «Երկարատև մարտահրավեր էր նետվել: Սակայն կարծում եմ, որ EURO-2012 Ուկրաինայում անցկացնելու գաղափարը լավն էր: Նշեմ, որ Ուկրաինան 95 տոկոսով պատրաստ է առաջնությանը»,- Պլատինիի խոսքը փոխանցում է sport-express.ru-ն:

Եվրոպայի 14-րդ առաջնությունը հունիսի 8-ից հուլիսի 1-ը կանցկացվի Ուկրաինայում և Լեհաստանում: А խմբում կխաղան Լեհաստանը, Հունաստանը,Ռուսաստանը, Չեխիան, В խմբում հանդես կգան Նիդերլանդները, Դանիան, Գերմանիան և Պորտուգալիան, С խմբում ներառվել են Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան և Խորվաթիան, իսկ Ուկրաինան, Ֆրանսիան և Անգլիան ներառվել են D խմբում: