Թուրքիան ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսուհետ ավելի մեծ ուշադրություն կհատկացվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նաբի Շենսոյը` ելույթ ունենալով Մաաստրիխտում տեղի ունեցող ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու ճանապարհին: Մենք հույս ունենք, որ այս հակամարտության կարգավորմանն ավելի մեծ ուշադրություն կհատկացվի, եւ կգտնվի որոշում` հիմնված միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ նորմերի եւ սկզբունքների վրա», – ասել է թուրք դիվանագետը: