Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն այսօր Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակով: Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն են հաղորդել ՌԴ ԱԽ մամլո ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Վրաստանում եւ արտահայտել են ընդհանուր տեսակետ` որ տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են: Կողմերի կարծիքով, բոլոր հանգամանքներում Վրաստանում պետք է հաղթեն օրենքի եւ սահմանադրության գերակայության սկզբունքները, ասվում է ՌԴ ԱԽ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: