AM
1 December 2003 - 14:45 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը այլ հարցերի թվում նախօրեին Սանքտ Պետերբուրգում քննարկել են Վրաստանում երկրի նախագահ Էդուրադ Շեւարդնաձեի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով, նախագահները պետք է ճշտեին իրենց գնահատականները եւ տեսակետները Վրաստանի իրադրության վերաբերյալ եւ որոշեին, թե «ինչպես պետք է մենք հետագայում արձագանքենք, եւ ինչ կարող ենք անել այն բանի համար, որ գործընթացները Վրաստանում հանդարտ ընթանան»: