Ադրբեջանի ղեկավարությունը դրական է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում: Այդ մասին, ռուսական աղբյուրների հաղորդագրության համաձայն, նախօրեին` Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վ.Պուտինի խոսքերով, այդ թեմայով Իլհամ Ալիեւի հետ նա զրուցել է օրերս` Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպումից հետո: ՌԴ նախագահը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ հնարավորություն կա կարծիքներ փոխանակելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի շուրջ: