Դեկտեմբերի 1-2-ը հոլանդական Մաասթրիխթ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացաքում տեղի կունենան լսումներ Հարավային Կովկասում, Հարավ-արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոլդավիայում առկա մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Հիշեցնենք, որ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախատեսվում է նրա ելույթը ԵԱՀԿ ամբիոնից: Համաժողովի շրջանակներում ծրագրվում են նաեւ Վ. Օսկանյանի առանձին հանդիպումները Կիպրոսի, Շվեդիայի, Լիտվայի, Բելգիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների, ինչպես նաեւ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ: