AM
29 November 2003 - 15:34 AMT

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԼԵՅԲՈՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ

Այսօր առավոտյան Թբիլիսիյում պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի լեյբորիստական կուսակցության կենտրոնակայանի պատերի մոտ: ՆԳՆ տվյալներով զոհեր չկան, սակայն լրջորեն վնասվել է շենքը: Ինչպես լրագրողներին է հայտարարել կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, անհայտները շենքի վրա են նետել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Միջադեպը նա որակել է որպես ահաբեկչական գործողություն: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», Լեյբորիստական կուսակցությունը, որն նախկինում ընդդիմադիր էր Էդուրադ Շեւարդնաձեին, այժմ հրաժարվում է համագործակցել Վրաստանի նոր ղեկավարության հետ, «նրա ոչ լեգիտիմության պատճառով»: