AM
29 November 2003 - 14:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՇՈՒՏՈՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Բրյուսելում կմասնակցի Եվրաատլանտյան գործընկերության անդամ-երկրների խորհրդի արտգործնախարարների համաժողովին եւ ելույթ կունենա Եվրոպական ինքնությանը նվիրված կոնֆերանսին: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Բրյուսելում նախատեսվում է նաեւ Վ. Օսկանյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի հետ: Ինչպես ավելի վաղ Երեւանում լրագրողներին էր հաղորդել հայ նախարարը, Գյուլի հետ բանակցություններում քննարկվում է սահմանի բացման հնարավորությունը դիվանագետների եւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար: