AM
28 November 2003 - 19:29 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՐԵՔ ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից բացահայտվել է սույն թվականի օգոստոսին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված երեք հայի սպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն, օգոստոսի 30-ին Սովետսկայա Արմիա փողոցում գտնվող «Չառոիտ» ոսկերչական խանութից ոչ հեռու ատրճանակի կրակոցներից սպանվելէին Հայաստանի ՆԳՆ նախկին աշխատակիցներ Դավիթ Մարգարյանը, Վազգեն Հովհաննիսյանը եւ Վանուշ Թորոսյանը, որը հանդիսանում էր Երեւանի «Դվին» հյուրանոցի տերը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է Մոսկվայի մթերքի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտրի շուկայում ազդեցության ոլորտի բաժանման հողի վրա: Կասկածի տակ էր առնվել Երեւանի 37-ամյա բնակիչը, որի անունը չի հրապարակվում հետաքննության շահերից ելնելով: Նոյեմբերի 26-ին նա կալանավորվել է Մոսկվայում: