Բաքվում չեն բացառում հաջորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցի հնարավորությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Պենտագոնի ղեկավարը Բաքվում կքննարկի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, Իրաքում Ադրբեջանի զինվորական քանակակազմի ընդլայնման հնարավորությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հիշեցնենք, որ Իրաքում ադրբեջանական խաղաղարար քանակակազմում այսօր ընդգրկված է 150 զինծառայող: