AM
28 November 2003 - 13:47 AMT

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ «ՇԵՐԵՄԵՏԵՎՈ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՎ

«Corporacion America» ընկերությունը, որը պատկանում է արգենտինացի ձեռներեց Էդուարդո Էռնեկյանին, հետաքրքրվում Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնելու հայտամրցույթով: Այդ մասին լրագրողներին Երեւանում հաղորդել է ընկերության գլխավոր կառավարիչ Մարսելո Վենդեն: Նրա խոսքերով` «Corporacion America» ընկերությունը մտադիր է մասնակցել նաեւ Ուրուգվայի եւ Էկվադորի օդանավակայանների կառավարման վերաբերյալ հայտամրցույթին: Նշենք, որ «Corporacion America» ընկերությունը կառավարում է հայկական միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը: