Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ասամբլեան օրերս ընդունել է օրինագիծ, որի համաձայն ապրիլի 24-ը հռչակվում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանոթյան զոհերի հիշատակի օրը: Քվեբեկի Ազգային ասամբլեայի հաղորդագրության համաձայն, օրինագծում, մասնավորապես, նշվում է, որ 1980 թ-ից ի վեր Քվեբեկի Ազգային ասամբլեան աջակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացմանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Քվեբեկի քաղաքացիները մշտապես դատապարտել են անհանդուրժողականությունը եւ ճնշումները ազգային հողի վրա, ասվում է փաստաթղթում: Նշենք, որ Քվեբեկում բնակվում է ավելի քան 20 հազար հայ: