AM
27 November 2003 - 14:58 AMT

ԵՄ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՐ» ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մեր նպատակն է Միջերկրական ծովից մինչեւ Կովկաս ողջ պարագծով արդյունավետ կառավարման տարածաշրջանի ստեղծումը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան` ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: «Մենք պետք է աջակցենք արդյունավետ կառավարմամբ պետությունների կամարի ստեղծմանը, որոնց հետ մենք կարող ենք սերտ հարաբերություններ ունենալ»,-ասել է Սոլանան: