AM
20 Դեկտեմբեր 2011 - 07:13 AMT

АТР վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է 760 միավորով զբաղեցնել 64 հորիզոնականը

АТР(Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 760 միավորով շարունակում է զբաղեցնել 64 հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), ով իր հաշվին ունի 13630 միավոր, երկրորդ հորիզոնականում է իսպանացի Ռաֆայել Նադալը` 9595 միավորով, երրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը 8170 միավորով:

Նախորդ շաբաթ Նալբանդյանը « Almirante Brown» գավաթում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ դրանից հետո մասնակցել է « Copa Peugeot» մրցաշարին, սակայան լավ մեկնարկից հետո դուրս եկավ մրցաշարից` ծնկի ցավերի պատճառով: