Թուրքիայում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրած «Մեծ Արեւելքի մարտիկների իսլամական ճակատը» ժամանակին զբաղվել է Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմի համար «սուրբ մարտիկների» հավաքագրմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, գրում է Միացյալ Արաբական Էմիրություններում հրատարակվող «Gulf News» թերթը: Աղբյուրի համաձայն, «Մեծ Արեւելքի մարտիկների իսլամական ճակատը» գրոհայիններ էր ուղարկում նաեւ Չեչնիա եւ Դաղստան: «Սակայն ժամանակի ընթացքում Ճակատի առաջնորդները հասկացան, որ հենց Թուրքիայի տարածքում մարդկանց սպանելը շատ ավելի հեշտ է», – գրում է թերթը: