AM
25 November 2003 - 18:11 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման նպատակով մոտակա օրերին Բաքու կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը Մոսկվայում իր ռուս գործընկեր Իգոր Իվանովի հետ հանդիպման արդյունքների համաձայն, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ընդսմին նա ընդգծել է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում «ռուսական կողմը եւս մեկ անգամ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում վճռորոշ քայլեր պետք է անեն հակամարտող կողմերը»: