AM
25 November 2003 - 16:40 AMT

ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԵՐԻ ՆՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ»

Վրաց քաղաքական գործիչների նոր սերունդը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ադրբեջանական քաղաքական գործիչների նոր սերնդի հետ` ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր ուժերի առաջնորդներից մեկը` Միխայիլ Սահակաշվիլին` ելույթ ունենալով Բաքու-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ: Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության նախագահը նշել է, թե հենց որ այդ քաղաքական գործիչները գործի անցնեն, «անջատողականության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն»: «Ես հույս ունեմ, որ մեր տնտեսական ուժեղացումն ու ռազմավարական գործընկերությունը կբերեն մեր երկրների տարածքային ամբողջականության վերականգնմանը», – ասել է Մ. Սահակաշվիլին: