Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է պարզել Լեռնային Ղարաբաղ Ֆինլանդիայի հանրային հեռուստատեսության աշխատակիցների այցելության մասին տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մեհթին Միրզան: Ընդսմին նա հրաժարվել է ավելորդ մեկնաբանություններից` վկայակոչելով պաշտոնական տեղեկատվության բացակայությունը: Նշենք, որ Բաքվի անհանգստության պատճառ է դարձել ֆիննական հեռուստատեսության աշխատակիցների Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրությունը, որոնք պատրաստում են ֆիլմ հարավկովկասյան տարածաշրջանի մասին: