AM
22 Դեկտեմբեր 2011 - 07:38 AMT

Սիդնի Քրոսբին նշանակվել է Ինսբրուքի ձմեռային առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի դեսպան

Հայտնի կանադացի հոկեիստ Սիդնի Քրոսբին նշանակվել է Ինսբրուքի առաջին պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի դեսպան, որոնք կկայանան 2012թ ապրիլի 13-22 ավստրիական Ինսբրուքում:

«Շատ կարևոր է, որ երիտասարդ մարզիկները աջակցություն ստանան սպորտով զբաղվելու առաջին տարիներից: Միշտ էլ փորձել եմ այլ ատլետների համար օրինակ ծառայել, այդ պատճառով հույս ունեմ, որ իմ ներդրումը երիտասարդական Օլիմպիական խաղերում կներշնչի և կմոտիվացնի երիտասարդներին նոր հաղթանակների և բարձր ցուցանիշների»,- Քրոսբին խոսքը փոխանցում է sportbox.ru-ն:

Քրոսբին կընդգրկվի դեսպանների ցուցակում հարավկորեացի գեղասահորդուհի Կիմ Ենի, ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոննի և ավստրիացի Բենջամին Ռայխի, ինչպես նաև ֆրանսիացի ֆրիսթայլիստ Քեվին Ռոլլանի հետ միասին:

Ինսբրուքում կխաղարկվեն 15 մարզաձևերի 63 կոմպլեկտ մրցանակներ