AM
24 November 2003 - 18:37 AMT

ԵՐԵՎԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հարեւան Վրաստանի հետ մենք երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ ունենք, եւ աշխատելու ենք այդ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ Վրաստանում ամենակարճ ժամկետներում կվերականգնվի հասարակական կարգը եւ կայունություն կհաստատվի, «որն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանին, այլեւ ողջ տարածաշրջանին»: Ընդ որում նախարարը ընդգծել է, որ Հայաստանը չի ներգրավվել Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում: