AM
24 November 2003 - 13:34 AMT

ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այսօր կայացավ հեռախոսազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի միջեւ: Խստագույնս դատապարտելով Թուրքիայում իրագործված ահաբեկչական գործողությունները որպես ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք` Վ. Օսկանյանը ցավակցություն հայտնեց մարդկային զոհերի կապակցությամբ: Ա. Գյուլը նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է միջազգային համագործակցություն եւ տեղեկացրեց պայթյունների կապակցությամբ հարուցված հետաքննության ընթացքի մասին: