AM
22 November 2003 - 15:18 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Որքան երկար է հայկական կողմը պահում գրավյալ ադրբեջանական տարածքները, այնքան ավելի մեծ է պատերզմի վերսկսման հավանականությունը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար Չարլզ Վոլդի հետ զրույցի ընթացքում: Նրա խոսքերով` «հովանավորների շնորհիվ իր ռազմական ներուժը հզորացնող Հայաստանի զավթողական քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանի լարվածության նվազմանը», տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: