AM
22 November 2003 - 14:49 AMT

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՏԵՂԱՑԻ ՀԱՅ

Նոյեմբերի 20-ին Ստամբուլում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է երկու հայ` Մեծ Բրիտանիայի հյուպատոսության աշխատակցուհի Ժանետ Իտելեն եւ Թորոս-Անուշավան Ջանդանը: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, եւս երկու հայեր վիրավորվել են` Ավետիս Դեմիրելը եւ Կարապետ Մուրադը: Համաձայն աղբյուրի` նման տեղեկատվության ստացումը դժվարացված է, քանի որ Ստամբուլի` պայթյունից տուժած շրջանները շրջապատված են անվտանգության աշխատակիցների կողմից: