AM
21 November 2003 - 16:38 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԹՄՐԱԴԵՂԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ

Վրաստանի նոր խորհրդարանի շուրջ 80 ընտրյալ պատգամավորներ երեկ երեկոյան, ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, անցել են թմրադեղեր օգտագործելու բժշկակն թեստ: Այդ մասին որոշումն ընդունվել էր նախկին խորհրդարանի կողմից: Բժշկական թեստ են անցել նաեւ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները: Ինչպես լրագրողներին հայտնել է Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի «Ժողովրդավարական վերածնունդի միություն» կողմից առաջադրված պատգամավոր Ռեւազ Միշվելաձեն` «բոլոր խորհրդարանականները նաեւ անպայման պետք է թեստավորվեն հոգեբույժի մոտ», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: