AM
21 November 2003 - 14:42 AMT

ԱՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ

ԱՄՆ կոչ են արել Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ ընտրական օրենսդրության բարեփոխման ոլորտում: Այդ մասին Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը: Նրա խոսքերով` «ընտրական օրենսգրքի բարեփոխման անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվելիք հաջորդ ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: