Բրյուսելում քիչ հավանական են համարում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրները տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հարցը կարող են քննարկել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում: «Մինչ այժմ նման հարցումներ կամ առաջարկներ ՆԱՏՕ-ի նստաշրջանների սեղանին չեն դրվել», – ասել է Դաշինքի ներկայացուցիչը: