ԱՄՆ ողջունում են ահաբեկչության սպառնալիքներին հակազդելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը, «Միացյալ Նահանգներն ուրախ են արձանագրել, որ Հայաստանն առաջ է շարժվում հակաահաբեկչական օրենսդրության ընդունման եւ կոնկրետ միջոցառումների իրականացման ճանապարհով», տեղեկացնում է «Մեդիասմաքս» գործակալությունը: