AM
20 November 2003 - 18:13 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՃ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի տվյալներով Ադրբեջանի բնակչությունը կազմել է 8 մլն 251 հազար մարդ: Պետդեպարտամենտի տվյալներով, այս տարվա 10 ամիսների ընթացքում երկրի բնակչությունն աճել է 49 հազարով: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանում նշված ժամանակաշրջանում ծնվել է 89,7 հազար երեխա, մահացել է` 39,9 հազար մարդ: