Օրերս Կիեւի քաղաքային աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Օմելչենկոն Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանին է հանձնել մայրաքաղաքի բարձրագույն պարգեւը` «Պատվո նշանը»: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պարգեւը հանձնվել է դեսպանի դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հ. Սիլվանյանը նույնպիսի պարգեւի է արժանացել նաեւ Ուկրաինայի Դոնեցկի մարզում` ակտիվ հասարակական գործունեության եւ Դոնեցկի մարզի ու Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար: