Այսօր հինգ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի կենտրոնում, որից մեկը` Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ: «Associated Press»- ի հաղորդագրության համաձայն, պայթյունների արդյունքում լրջորեն վնասվել է քաղաքի գործարար կենտրոնը եւ ֆոնդային բորսան: Կա առնվազն 15 զոհ: Մինչդեռ, որոշ մանրամասներ են բացահայտվել նոյեմբերի 15-ի Ստամբուլի սինագոգներում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց արդյունքում զոհվել էր 23 մարդ: Քաղաքային իշխանությունների տվյալներով, մահապարտ-ահաբեկիչների դիակների փորձաքննությունը ցույց է տվել, որ ահաբեկչական գործողությունը կատարել են թուրքական ծագումով երկու մահմեդական գրոհայիններ են: Հանցագործությանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել է 6 մարդ: