Այսօր Փարիզում Հայաստանի եւ Անդորրայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել Ֆրանսիայում այդ երկրների դեսպաններ Էդվարդ Նալբանդյանը եւ Իմմա Տորը: Արարողությանը հաջորդած զրույցի ժամանակ նրանք նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխում է երկու երկրների շահերից եւ հույս են հայտնել, որ համագործակցությունը կզարգանա տարբեր ոլորտներում: