Դոնեցկի շրջանի լեռնագնացները պատրաստվում են ֆուտբոլ խաղալ Երկիր մոլորակի ամենաբարձր գագաթից՝ Էվերեստից, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատվին, որը 2012թ. կընդունեն Ուկրաինան ու Լեհաստանը: Այդ մասին ասել է Դոնեցկի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Կովալյովը:
«Դոնեցկի ալպինիստների թիմը մտադիր է Եվրո-2012-ի պատվին խմբային փուլի առաջին խաղն անցկացնել Էվերեստի գագաթին: Թող Ուկրաինան իր առաջին գոլը խփի Երկիր մոլորակի ամենաբարձր գագաթից»,-Կովալյովի խոսքերն է մեջբերում ria.ru-ն: Ֆուտբոլի Եվրոպայի 2012 առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայի և Լեհաստանի մարզադաշտերում:






