2004 թվականի սկզբին նախատեսվում է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների հանդիպում Ռուսաստանի Սամարա քաղաքում: Այդ մասին նախօրեին հայտարարել է Սամարայի նահանգային դումայի նախագահ Վիկտոր Սազոնովը` ընդունելով հայկական պատվիրակության անդամներին, որոնք Սամարա էին ժամանել «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու օծման առնչությամբ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, Ռուսաստանի հայերի միության, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Սամարայի աղբյուրները, հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են Սամարայի նահանգի տարածքում ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար ստեղծված բարենպաստ պայմանները: