ԱՄՆ-ում ակնկալում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արագ կարգավորում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լինն Պասկոն: Ինչպես տեղակացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գտնվելով Ադրբեջանում աշխատանքային այցով, ամերիկացի դիվանագետը այդ երկրի ղեկավարության հետ բանակցություններում քննարկել է տարածաշրջանային համագործակցությանը, «տարածաշրջանի երկրների համաշխարհային տնտեսական եւ քաղաքական ընկերակցությանն ինտեգրմանն» առնչվող հարցեր: Լինն Պասկոն այսօր մեկնել է Թբիլիսի, այնուհետեւ կայցելի Երեւան եւ Անկարա: