Հայաստանն ու Չեխիան առաջին անգամ կներկայացվեն Սանկտ-Պետերբուրգում 2004 թվականի հունիսին կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովին: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը` ելույթ ունենալով շաբաթ օրը վեհաժողովի 22-րդ ընդլայնված նիստում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի մասնակցությունն այդ համաժողովին հնարավորություն կընձեռնի հայ եւ ռուս գործարարներին նոր կապեր հաստատելու համար: