AM
9 January 2012 - 06:43 AMT

Սարկոզին մտադիր է առաջարկել բոլոր եվրոպական երկրներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է առաջարկել բոլոր եվրոպական երկրներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriye թերթը: Հրատարակության տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայի նախագահն առաջարկել է ԵՄ բոլոր երկրներին ստորագրել Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման շրջանակային համաձայնագիր:

Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցչության ժամանակ ԵՄ երկրներն ընդունել են կոնվենցիա ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության, ինչպես նաև Հոլոքոսթի ժխտման մասին: Այժմ Ֆրանսիան մտադիր է ԵՄ օրակարգ մտցնել նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և դրանով կապել այն Հոլոքոսթի հետ: Ինչպես հաղորդում է թերթը, Ֆրանսիան այդ ուղղությամբ արդեն նախաձեռնել է մի շարք քայլեր, սակայն այլ եվրոպական երկրներ դեռ չեն արձագանքել Սարկոզիի առաջարկությանը: