AM
17 November 2003 - 19:26 AMT

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՄԻՋԵՎ ՉԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք բավարարված ենք Ռումինիայի հետ քաղաքական երկխոսությամբ: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Բուխարեստում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր հարաբերություններում չկան որեւէ տարաձայնություններ եւ հակասություններ, նշել է ՀՀ ղեկավարն` ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ձեւավորվել է անհրաժեշտ իրավա-պայմանագրային բազա, տեղեկացնում են ռումինական աղբյուրները: «Մեզ հետքրքրում է Ռումինիայի Եվրոպային ինտեգրվելու փորձը»,- ասել է Ռ.Քոչարյանը` ավելացնելով, որ իրենք ռումինացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել տվյալ հարցի շուրջ: Նրա խոսքերով` քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: